ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կարեն Կարապետյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»

Կարեն Կարապետյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»
14.05.2017 | 17:20

Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկեց թիվ 4/53 ընտրատեղամասում։
Քվեարկությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, նա ասաց, որ քվեարկեց «հանուն լավ Երևանի»։

Հարցին, թե ընդդիմադիր «Ելք» դաշինքը կրկին ընտրակաշառքի մասին է բարձրաձայնում, այդ երևույթը ինչո՞ւ չի վերանում, վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ տարեցտարի մեր ընտրությունները, իմ կարծիքով, ավելի արդար են և ավելի թափանցիկ։ Բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի նման դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է, իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում։ Մենք ուզում ենք, չէ՞, օրենքի երկիր դառնանք, եկեք սպասենք, տեսնենք իրավապահներն ինչ կասեն»։

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ